Ադրբեջանը կդիմի ՈւԵՖԱ՝ Հայաստան-Խորվաթիա խաղին Արցախի դրոշը բարձրացնելու կապակցությամբ

Ադրբեջանը կդիմի ՈւԵՖԱ՝ Հայաստան-Խորվաթիա խաղին Արցախի դրոշը բարձրացնելու կապակցությամբ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան կդիմի ՈւԵՖԱ՝ Եվրո-24 ընտրական փուլում Հայստան-Խորվաթիա խաղի ժամանակ Արցախի Հանրապետության դրոշի հայտնվելու կապակցությամբ, որն անցել է մարզադաշտի վրայով դրոնի օգնությամբ։

ՈւԵՖԱ դիմելու մտադրության մասին ասվում է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի հայտարարության մեջ, գրում է ադրբեջանական APA-ն։

Հայտարարության մեջ «պահանջ է» ներկայացվում նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ «միջոցներ ձեռնարկել կանխելու համար գործողությունները, որոնք ստվերում են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և զերծ պահաել ֆանատներին նման գործողություններից»։

Երևանում կայացած խաղի ընթացքում Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի վրա 35–րդ րոպեին դրոնով բարձրացվել է Արցախի դրոշը։ Խաղը մեկ րոպեով ընդհատվել է։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---