«Փյունիկի» նախագահ․ ՀՖՖ գիտակցված որոշումն է՝ հեռացնել լեգենդար ակումբին ՀՀ առաջնությունից

«Փյունիկի» նախագահ․ ՀՖՖ գիտակցված որոշումն է՝ հեռացնել լեգենդար ակումբին ՀՀ առաջնությունից

PanARMENIAN.Net - Երևանի «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը Championat.com-ին հարցազրույցում խոսել է ՀՖՖ-ի կողմից Հայաստանի առաջնության տնային հանդիպումների համար օգտագործվող Աբովյանի մարզադաշտի վարձակալության պայմանագրի միակողմանի լուծման, ինչպես նաև պահեստային համարվող Արմավիրի մարզադաշտի տրամադրումը մերժելու մասին, գրում է Armsport.am-ը։

Նա նշել է, որ Ֆեդերացիայի գիտակցված որոշումն է՝ հեռացնել լեգենդար ակումբին Հայաստանի առաջնությունից։

«Իրավիճակը բավականին բարդ է զարգանում, քանի որ առաջնության միջնամասում «Փյունիկը» միանգամից զրկվեց և՛ հիմնական, և՛ պահեստային մարզադաշտերից։ Նրբությունն այն է, որ բոլոր ազատ դաշտերը պատկանում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, և մենք հնարավորություն ունենք խաղալ միայն այլ թիմերի խաղադաշտերում, եթե նրանք համաձայնվեն։ Շնորհակալություն Գյումրի քաղաքի «Շիրակ» ակումբին. նրանք թույլ տվեցին, և մենք հաջորդ տուրի հանդիպումը կանցկացնենք իրենց մարզադաշտում։ Բայց մենք ստիպված ենք լինելու մեկնել մեկ այլ քաղաք, որը գտնվում է Երևանից մոտ 200 կիլոմետր հեռավորության վրա։ Հասկանալի է, որ երկրպագուները չեն կարողանա մասնակցել դրան, քանի որ ճանապարհը երկար է։ Իրավիճակը շատ ծանր է:

Սա ֆեդերացիայի գիտակցված որոշումն է՝ հեռացնել լեգենդար ակումբին Հայաստանի առաջնությունից։ Կարծում եմ, որ սրանից հետո «Փյունիկը» կդադարի գոյություն ունենալ։ Դժվար կլինի։ Ընդ որում, պայմանագրերով բազմաթիվ ֆուտբոլիստներ ունենք՝ թե՛ տեղացի, թե՛ արտասահմանցի։ Այսօր մեր խաղացող Արտակ Դաշյանը ազգային հավաքականի առաջատարներից է. նա գոլի հեղինակ է դարձել Թուրքիայի հետ խաղում։ Այդուհանդերձ, ֆեդերացիան փորձում է նրան զրկել խաղալու հնարավորությունից։ Այս որոշումների մեջ շատ անհեթեթություն կա»,- ասել է Սողոմոնյանը։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---