Հետաքննություն․ ԵՄ-ում Ադրբեջանի հատուկ ծառայությունների վարձկանները տարիներով ահաբեկում ու խեղում են Ալիևի քննադատներին![]() 16 սեպտեմբերի 2023 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական երկրներում գործում են վարձկանների բրիգադներ, որոնք տարիներ շարունակ ծեծում, ահաբեկում ու խեղում են Ադրբեջանի իշխանություններին քննադատող անձանց, որոնք փախել են երկրից։ Այդ մասին ասվում է NewsroomIn-ի հետաքննության մեջ։ «Նրանց անվանում են «նորոգիչներ, որոնց ղեկավարում են «կապալառուները» Ադրբեջանի հատուկ ծառայություններից։ Նման մեկ «նորոգման» արժեքը 60,000 եվրո է։ Այդ բրիգադների նպատակն է փակել Ադրբեջանի իշխանությունների քննադատների բերանը, որպեսզի նրանք Եվրոպայում չփչացնեն երկրի և դրա ղեկավարի իմիջը»,–ասվում է հոդվածում։ Նշվում է, որ «նորոգիչներից» մեկը՝ Ռամազան Յամանը հայտնել է այդ մասին Լիտվայի և Շվեդիայի իշխանություններին։ Նշվում է նաև, որ նման բրիգաները մեծ թափ են հավաքել Եվրոպայում, գործում էին Գերմանիայում, Շվեյցարիայում, Շվեդիայում, Ֆրանսիայում, Վրաստանում, Բելգիայում։ «Համակարգումն ու կանխիկով վճարումը գալիս էր Ադրբեջանից։ Յամանը միայն մեկ դրվագ է նշել, որին անձամբ է ներկա եղել՝ կանխիկը որպես կանխավճար նրան մի մարդ էր բերել Լիտվա։ Գումարի փոխանցմանը հետևել են Լիտվայում ադրբեջանական դեսպանատա աշխատակիցները, որոնցից մեկին նույնականացրել են հետաքննության մասնակիցները»,–ասվում է հոդվածում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |