ՌԴ Դաշնության Խորհուրդը ՀԱՊԿ ներկայացուցչություններին դիվանագիտական կարգավիճակ է շնորհել29 ապրիլի 2009 - 15:58 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Դաշնության Խորհրդի 246-րդ նիստում վավերացվել է Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագարի (ՀԱՊԿ) ներկայացուցչությունների իրավական կարգավիճակի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին 2002թ. հոկտեմբերի 7-ի արձանագրությունը: Արձանագրությունը հաստատում է այն իրավական կարգավիճակը, արտոնությունները եւ պաշտպանությունը, որ տրամադրվում է ներկայացուցչությանը, լիազոր ներկայացուցչին, ներկայացուցչության աշխատակիցներին եւ նրանց ընտանիքների անդամներին` այսինքն նրանք ստանում են նույն արտոնություններն ու պաշտպանվածությունը, որ ունեն դիվանագիտական ներկայացուցչությունները, նրանց աշխատակիցներն ու ընտանիքի անդամները ըստ 1961թ. ապրիլի 18-ի Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի: Ընդ որում արտոնություններն ու պաշտպանվածությունը տարածվում է նաեւ ՀԱՊԿ Միավորված շտաբի վրա, իսկ այդ շտաբի զինծառայողներին, քաղաքացիական աշխատակիցներին ու նրանց ընտանիքների անդամներին տրամադրվում են նույնանման արտոնություններ եւ պաշտպանվածություն, ինչպես ՀԱՊԿ պաշտոնյաներին, աշխատակիցներին ու նրանց ընտանիքների անդամներին, հաղորդում է Դաշնության Խորհրդի մամլո ծառայությունը: Արձանագրությունը ստորագրվել է 2007թ. հոկտեմբերի 6-ին Դուշանբեում: ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |