Հայաստանի հետ հանդիպումից հետո Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչը հեռացվել է աշխատանքից

Հայաստանի հետ հանդիպումից հետո Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչը հեռացվել է աշխատանքից

PanARMENIAN.Net - Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան (TFF) որոշել է աշխատանքից ազատել երկրի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ, գերմանացի մասնագետ Շտեֆան Կունցին։ Ֆեդերացիայի ղեկավարությունն արդեն հայտնել է իր որոշման մասին մարզչին, գրում է ՌԻԱ Նովոստին՝ թուրքական Hürriyet–ին հղումով։

Կունցի պաշտոնանկության վերաբերյալ կոչերն ակտիվացան սոցցանցերում և ֆուտբոլային փորձագիտական շրջանակում Հայաստանի հավաքականի հետ խաղի՝ ոչ ոքի ավարտվից և Ճապոնիայի հետ ընկերական խաղում 2։4 հաշվով պարտությունից հետո։

Կունցը գլխավորում է թուրքական հավաքականը 2021–ի սեպտեմբերից, ավելի վաղ նա զբաղեցնում էր Գերմանիայի Մ21 հավաքականի մարզչի պաշտոնը։

Եվրո-2024-ի շրջանակում սեպտեմբերի 8-ին Թուրքիայի ընտրանին Էսքիշեհիրում 1։1 հաշվով խաղաց Հայաստանի հավաքականի հետ։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---