Գերմանիան զարգացնում է Թուրքիայի հետ համագործակցությունը սպառազինության ոլորտում29 ապրիլի 2009 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Գերմանիան եւ Թուրքիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը սպառազինության ոլորտում: Համապատասխան շրջանակային համաձայնագիր երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչների կողմից ստորագրվել է Ստամբուլում կայացած IDEF սպառազինության տոնավաճառի ժամանակ: AFP գործակալության տեղեկություններով, համաձայնագիրը նախատեսում է պարբերական խորհրդակցություններ եւ համատեղ նախագծերի նախապատրաստում: Համաձայնագրում կոնկրետ ծրագրեր, որոնք յուրահատուկ պլատֆորմ են ծառայելու համագործակցության համար, չեն նշվում:Գերմանական ընդդիմության ներկայացուցիչները հանդես են եկել կառավարող կոալիցիայի գործողությունների քննադատությամբ: «Թուրքիայի հետ համաձայնագրի ստորագրմամբ կառավարությունը ցույց տվեց իր իսկ հռչակած սկզբունքների հանդեպ իր արհամարանքը»,- հայտնել է բունդեսթագում «ձախերի» խմբակցության արտաքին քաղաքականության գծով փորձագետ Նորման Պեխը: Նրա խոսքով, այն ժամանակ, երբ երկրի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ վանկարկում է սպառազինությանը հատկացվող ծախսերի կրճատման մասին, կոալիցիան մտադիր է Թուրքիայի հետ համագործակցել հենց այդ ոլորտում: IDEF սպառազինության միջազգային ցուցահանդեսը տեղի է ունենում Ստամբուլում երկու տարին մեկ անգամ: Այն կարեւորագույն իրադարձություններից մեկն է տարածաշրջանում սպառազինության վաճառքի ոլորտում եւ հավաքում է մինչեւ 500 մասնակից 45 երկրներից: Այս տարի ցուցահանդեսին ԳՖՀ ներկայացնում են սպառազինության ու ռազմական տեխնիկայի տասնհինգ արտադրողներ: Ամենից հաճախ զենքի ներկրողները գնում են գերմանական տանկերն ու սուզանավերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |