Շախմատիստուհի Գաբոյանը դուրս է եկել միջազգային մրցաշարից և միացել Սուրեն Պետրոսյանի հացադուլին

Շախմատիստուհի Գաբոյանը դուրս է եկել միջազգային մրցաշարից և միացել Սուրեն Պետրոսյանի հացադուլին

PanARMENIAN.Net - Հայաստանցի շախմատիստուհի, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը դուրս է եկել Ծաղկաձորում անցկացվող միջազգային մրցաշարիցև միացել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի հայտարարած հացադուլին։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր գրառման մեջ։

«Իրավիճակով պայմանավորված՝ Ծաղկաձորում անցկացվող միջազգային մրցաշարի մասնակցությունից հրաժարվել եմ:

Այսօր առաջին անգամ որոշում կայացրի մրցաշարի ընթացքից հրաժարվել մասնակցությունիցս ու միանալ Սուրեն Պետրոսյանի հացադուլին, որի պահանջը շատ պարզ է. բոլոր նրանք, ովքեր հաջողություններ ունեն տարբեր ոլորտներում և լսելի են հանրության կողմից՝ գալ Հանրապետության հրապարակ Գարեգին Նժդեհի արձանի մոտ։

Լինելով սպորտի ներկայացուցիչ՝ ցանկանում եմ կոչով դիմել հատկապես սպորտում հաջողություններ ունեցած մարզիկներին՝ միանալ ու Պայքարել»,- նշել է նա։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և իր կողմնակիցները զանգվածային հացադուլ են սկսել` իրենց բողոքը հայտնելով Արցախի հարցում հայաստանյան իշխանությունների վարած քաղաքականության դեմ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---