Իսրայելում տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ չկան

Իսրայելում տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ չկան

PanARMENIAN.Net - Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«ՀՀ ԱԳՆ, Իսրայելում դեսպանության միջոցով, մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ: Ըստ անհրաժեշտության, կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,–նշել է նա։

«Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետախ Տիկվա քաղաքի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը ֆեյսբուքյան իր էջում ևս գրել է, որ հայերի շրջանում տուժածներ այս պահին չկան։

Հոկտեմբերի 7–ին ժամը 06:00 -ից սկսվել է Իսրայելի հարավային ու կենտրոնական բնակավայրերի հրթիռահարումները Գազայի հատվածից: Տասնյակ քաղաքներ, որոնք հայկական բնակչություն ունեն առավոտը դիմավորել են ռմբապաստարաններում: Կենտրոնական քաղաքներից հատկապես հարձակումների թիրախում են հայտնվել Ռիշոն Լեցիոնը, Բատ Յամը, Խոլոնը, Թել Ավիվը, Պետախ Տիկվան, Ռամատ Գանը- Կֆար Սաբան և այլ։

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հակիրճ ուղերձ է հղել Իսրայելի բնակչությանը՝ նշելով, որ սա «օպերացիա կամ հարվածների փոխանակում չէ, սա պատերազմ է»։ Նա պահեստազորայինների զանգվածային զորակոչ է հայտարարել։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---