Թուրքիայում կրկին խոսում են պատմաբանների հայ-թուրքական հանձնաժողովի մասին30 ապրիլի 2009 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Անկարան մերժում է Ցեղասպանություն գործելու հայկական կողմի մեղադրանքները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը: «Հայաստանի եւ Թուրքիայի ընդհանուր պատմության վերլուծությունը պետք է անաչառ արվի, ճշմարիտ ապացույցների հիման վրա: Թուրքական կողմը հավատարիմ կմնա պատմական ճշմարտությանը»,-ասել է Բաբաջանը` ելույթ ունենալով երկրի խորհրդարանում: «ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ուղերձը ներքաղաքական խնդիրների արդյունք էր եւ Ամերիկայի նախագահի որոշ արտահայտություններ 1915թ. իրադարձությունների մասին անընդունելի են Թուրքիայի համար»,-ասել է Բաբաջանը: Նա նաեւ հավելել է, որ նախագահ Օբաման իր հայտարարության մեջ անտեսել է այն փաստը, որ 1915թ. իրադարձությունների ժամանակ նաեւ թուրքեր են զոհվել: «Եթե ԱՄՆ-ի նախագահը ցանկանում էր կասկածի տակ դնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պատմությունն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման հարցը, ապա Թուրքիայի ԱԳՆ-ն արդեն հայտարարել է, որ անընդունելի է համարում դա»,-ասել է Բաբաջանը` հավելելով, որ իր դիրքորոշումը նա հայտնել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, գրում է թուրքական Today's Zaman թերթը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |