350+ թափուր աշխատատեղ. Career Fest Երևանում՝ CreedRoomz-ի կողմից

350+ թափուր աշխատատեղ. Career Fest Երևանում՝ CreedRoomz-ի կողմից

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին՝ Գարեգին Հովսեփյան 20 հասցեում, ժամը 12:00 - 17:00 տեղի կունենա CreedRoomz Career Fest-ը, որի ընթացքում բոլորը հնարավորություն կունենան ծանոթանալու առցանց խաղավարի և խաղավարի օգնականի հաստիքներին: Կազմակերպությունում այս պահին կա ավելի քան 350 թափուր աշխատատեղ:

Հանդիպման ընթացքում կներկայացվի կազմակերպության կողմից տրամադրվող առավելությունների փաթեթը, առցանց խաղավարի և խաղավարի օգնականի գործառույթները, ճկուն գրաֆիկ ունենալու հնարավորությունները և իհարկե գործող պարգևատրման համակարգը:

Այցելուներին սպասվում է հյուրասիրություն, լավ երաժշտություն և այլ անակնկալներ։

Մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել նախապես կամ հանդիպման ժամանակ, իսկ մանրամասների համար՝ կապ հաստատել Ընկերության ՄՌԿ բաժնի հետ՝ +374 44 444453 հեռախոսահամարով:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---