Փորձագետ․ Նոր խաբեություն է՝ զանգում են բանկի կեղծված համարից

Փորձագետ․ Նոր խաբեություն է՝ զանգում են բանկի կեղծված համարից

PanARMENIAN.Net - Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է նոր կիբերխաբեության մասին՝ զանգում են բանկի կեղծված համարից։ Այդ մասին ան գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է, որ տարբեր կիբերհանցագործներ սովորել են հայկական հեռախոսահամարներից զանգեր կատարել՝ սա նոր բան չէ, բայց հիմա դա օգտագործում են այն կերպով, որ զանգը կատարում են բանկի կեղծված համարից կամ էլեկտրոնային վճարման համակարգից, հայտնում է Aysor.am-ը։

«Օրինակ, եթե ձեր հեռախոսում ֆիքսված է բանկի հեռախոսահամարը՝ տեսնում եք, որ բանկից են զանգել։ Կեղծ աշխատողն ասում է, որ դուք անվտանգության խնդիր ունեք, հիմա մի կոդ կգա, այդ կոդը մեզ տվեք, մենք ձեզ պաշտպանենք․․․ բնականաբար մարդիկ վախենում են, կոդը գալիս է, տալիս են ու փողերը գնում են»,-մանրամասնել է նա։

Մասնագետը կրկին հիշեցրել է՝ որևէ կոդ որևիցե մեկին չպետք է տալ։ Նա նաև նշել է, որ եթե նման զանգ եք ստանում «բանկից», ձեզ վախեցնում են, ապա անջատեք զանգը, ինքներդ հետ զանգեք բանկ ու ճշտեք ամենը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---