Կոլումբիան և Հայաստանն այժմ ավելի մոտ են

Կոլումբիան և Հայաստանն այժմ ավելի մոտ են

PanARMENIAN.Net - Հայաստանում Կոլումբիայի պատվավոր հյուպատոսությունը Երևանի օրվա կապակցությամբ նվեր էր մատուցել քաղաքին և երևանցիներին:

Կոլումբիայի պատվավոր հյուպատոս Վիգեն Բադալյանի հրավերով Հայաստան ժամանած կոլումբիացի հայտնի արտիստ՝ գեղանկարիչ, որմնանկարիչ Օսկար Գոնսալեսը (Գուաչե) Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված հանրային տարածքում՝ պատկերել է մի գեղեցիկ որմնանկար, որի հիմքում է տոկունության, հավերժության և հաջողության խորհրդանիշ կոլիբրի թռչունը՝ պատկերված Հայաստանի և Կոլումբիայի դրոշի գույներով:

Հայտնի արտիստը Երևանում անցկացրած օրերի ընթացքում համագործակցել է նաև Akneye նախագծի հետ: Համագործակցության շրջանակներում ստեղծվել է Sol Andino (Անդյան արև) աչք-քանդակը, որը պատկերում է Լատինական Ամերիկայի մշակույթը` վառ գունային համադրությամբ: Akneye նախագիծը պարբերաբար հանդես է գալիս նոր համագործակցություններով հայտնի արտիստների հետ, իսկ աչք-քանդակները ցուցադրված են ինչպես առցանց տարբերակով, այնպես էլ՝ ԱՄԷ-ում Դուբայ և Յաս մոլի ftNFT ֆիջիթալ խանութ սրահներում:

Այս համատեղ նախաձեռնությունը Կոլումբիայի և Հայաստանի միջև գործընկերության հաջող օրինակ է, որը հատում է աշխարհագրական սահմանները և խթանում ամուր կապերը երկու երկրների ժողովուրդների միջև:

Այսպիսով՝ սա Հայաստանում Կոլումբիայի պատվավոր հյուպատոսության երկրորդ տեսանելի նախաձեռնությունն է հայ-կոլումբիական հարաբերությունների սերտացման ուղղությամբ՝ անցյալ տարի հյուպատոսությունը հազմակերպել էր կոլումբիական ֆիլմերի փառատոն «Մոսկվա» կինոթատրոնում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---