Վարչապետի աշխատակազմի փոխղեկավարը՝ Սնուփ Դոգի համերգի մասին․ Ցանկացած միջոցառում կենսական անհրաժեշտություն է

Վարչապետի աշխատակազմի փոխղեկավարը՝ Սնուփ Դոգի համերգի մասին․ Ցանկացած միջոցառում կենսական անհրաժեշտություն է

PanARMENIAN.Net - Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը չի կարող ասել, թե երբ տեղի կունենա հայտնի ռեփեր Սնուփ Դոգի համերգը, որը հետաձգվեց Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և Արցախի հայաթափման պատճառով:

Հարցին, թե կենսական անհրաժեշտությո՞ւն էր այդ համերգը կազմակեպել սոցիալական այս ծանր իրավիճակում` Խաչատրյանն արձագանքել է. «Ցանկացած միջոցառում, որ կառավարությունը նախատեսել է անել, այո՛», հայտնում է Aysor.am-ը։

Նա նշել է՝ ամեն ինչ արվում է, որ համերգը կայանա։

«Ես հիմա չեմ կարող կոնկրետ օր նշել, բայց ամեն ինչ արվում է, որ գա», - ասել է նա:

Սնուփ Դոգի համերգը պետք է կայանար սեպտեմբերի 23-ին։

ՀՀ կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ է հատկացրել Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր` Սնուփ Դոգի գալիք համերգը, եթե տեղի ունենա, այն պետք է լինի բաց բոլորի համար:

Photo. AP
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---