Porsche վարելու փորձը՝ նոր Panamera-ով. Նոր՝ վարորդակենտրոն սրահի կոնցեպտ

Porsche վարելու փորձը՝ նոր Panamera-ով. Նոր՝ վարորդակենտրոն սրահի կոնցեպտ

PanARMENIAN.Net - Շտուտգարտում նոյեմբերի 24-ին հանրությանը ներկայացվելիք նոր սերնդի մոդելում Porsche Panamera-ն համալրված կլինի Porsche Driver Experience կառավարման հայեցակարգով, որն առաջին անգամ ներկայացվել է Taycan մոդելում: Այն ներառում է ամբողջապես թվային դիսփլեյ, անհատականացման տարբերակների լայն շրջանակ և ինտուիտիվ կառավարում: Կոնցեպտի հիմնական առանձնահատկությունն այն է, որ մեքենա վարելուն վերաբերող կառավարման բոլոր տարրերը խմբավորված են մեկ տեղում՝ անմիջապես ղեկի շուրջը: Այսպիսով, վարորդը կարող է բոլոր հիմնական գործառույթները կատարել արագ և հեշտ՝ ինտուիտիվ կերպով: Դա հեշտացնում է նոր Panamera-ի շահագործումը բոլոր իրավիճակներում, հատկապես դինամիկ վարման ժամանակ:

Վարորդի վրա կենտրոնացած լինելու փաստն արտահայտվում է բազում մանրուքներում: Օրինակ՝ սարքերի վահանակի ընտրանքային նավարկման, ինչպես նաև վարելու ծրագրերի ընտրության փոխարկիչները Porsche-ն տեղադրում է ղեկանվի վրա: Անմիջապես դրա կողքին տեղակայված է փոխանցումների փոխարկման լծակը: Այս որոշման շնորհիվ կենտրոնական վահանակի վրա տեղ է ազատվել կլիմայի կառավարման նրբաճաշակ պանելի համար․ վերջինիս վրա համատեղվել են հպազգայուն մակերեսները և ֆիզիկական անջատիչները մեկ լուծումով, այն և՛ ինտուիտիվ է, և՛ էլեգանտ: Կենտրոնական վահանակին տեղադրված են նոր, առանց եզրերի, էլեկտրակարգավորվող օդամղիչներ: Կոճակի մեկ հպումով հնարավոր է ընտրություն կատարել կլիմայի կարգավորման նախադրված և անհատականացված ռեժիմների միջև: Իսկ կենտրոնական վահանակի պահախցիկն առաջարկում է ավելի մեծ տարողունակություն, քան երբևէ:

Թվային սարքերի վահանակը նույնպես վարորդակենտրոն է: 12.6 դյույմանոց էկրանը տարբերվում է իր կոր դիզայնով և անկախ, չկապակցված կոնստրուկցիայով: Porsche-ն հստակորեն առանձնացնում է վարելու հետ կապված տեղեկատվությունը երեք առանձին հատվածներում, որոնց համար հասանելի են տարբեր կարգավորումներ՝ կախված սարքավորումներից և ցուցադրման ընտրված տեսակից: Լրացուցիչ, օպցիոնալ պրոյեկցիոն էկրանը կարելի է կառավարել անմիջապես սպորտային ղեկանվից:

Վառ դիզայնը և թանկարժեք նյութերը ստեղծում են բարձրորակ և սպորտային մթնոլորտ նոր Panamera-ի սրահում: Դիզայնի նոր կոնցեպտը տպավորում է իր դինամիկ շարունակականությամբ, որն ընդգրկում է կենտրոնական վահանակից մինչև կառավարման պանելը՝ տարածվելով նաև նոր Panamera-ի դռների վրա: Կտրուկ բարձրացված կենտրոնական վահանակի հետ մեկտեղ այն Panamera-ի խցիկի որոշիչ առանձնահատկությունն է: Առաջին անգամ Porsche-ն համալրում է մոդելը մշտական թույլ լուսավորությամբ՝ վահանակի ամբողջ երկայնքով, ինչն ընդգծում է ավտոմեքենայի լայնությունը: Բոլոր Panamera մոդելներն այժմ ավելի հարմարավետ են, քան երբևէ՝ շնորհիվ նստատեղերի փրփրապլաստե նյութերի, որոնք բարձրացնում են հարմարավետության մակարդակը՝ ի հաշիվ բարելավված առաձգականության: Ներկայացուցչական դասի Panamera մոդելները համալրված են նորովի մշակված՝ նստելու օպտիմալացված դիրք ապահովող հետևի նստատեղերի համակարգով: Դրա շնորհիվ հետևի ուղևորները երկար ճանապարհորդություններից հետո իրենց ավելի հանգստացած են զգում:

Նոր Panamera-ի համար Porsche-ն առաջարկում է բացառիկ նուրբ նյութերի և երկերանգ դիզայնի լայն ընտրանի: Մթնոլորտն էլ ավելի են բարելավում դեկորի և համապատասխան շեշտադրումներ ունեցող տարբերակները: Դրանցից մի քանիսն առաջարկում է Porsche Exclusive Manufaktur-ը: Առաջին անգամ Porsche-ն առաջարկում է հարդարում՝ առանց կաշվի օգտագործման․ համադրվում են մասնավորապես սպորտային նյութերը, ինչպես, օրինակ՝ Race-Tex-ը և Pepita կտորները:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---