Հեռահար գրանցման համակարգ՝ acba digital-ում

Հեռահար գրանցման համակարգ՝ acba digital-ում

PanARMENIAN.Net - Ակբա բանկն իր acba digital հարթակում ներդրել է բիոմետրիկ նույնականացման համակարգ, որը թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում դառնալ բանկի հաճախորդ՝ առանց մասնաճյուղ այցելելու։

Նույնականացումն իրականացնելու համար անհրաժեշտ է acba digital հավելվածի միջոցով ընդամենը սկանավորել անձնագիրը կամ ID քարտը, ինչպես նաև անցնել դեմքի կենսաչափական տվյալների (բիոմետրիկ) նույնականացում՝ «սելֆի», որից հետո օգտատերը հնարավորություն կունենա օգտվել acba digital-ի բոլոր հնարավորություններից. բացել հաշիվ, ներդնել ավանդ, ստանալ վարկ, կատարել փոխանցումներ ու վճարումներ, և այլն։

Բիոմետրիկ նույնականացման համակարգի ներդրմամբ Ակբա բանկն էլ ավելի է ավելացրել ֆինանսական ծառայությունների հասանելիությունը և հարմարավետությունը: Այս տեխնոլոգիական նորամուծության շնորհիվ բանկի հաճախորդ կարելի է դառնալ և բանկային ծառայություններ ստանալ անկախ օրվա ժամից, գտնվելու վայրից կամ մասնաճյուղային ցանցի առկայությունից։

Ակբա բանկն առաջիկայում ևս շարունակելու է ներկայացնել նորարարական, հարմարավետ լուծումներ՝ նպաստելով ոչ միայն Հայաստանի տնտեսության զարգացմանը, այլ նաև տեխնոլոգիական լուծումներով կշարունակի նպաստել Հայաստանում ֆինանսական ծառայությունների՝ թվային հարթակներում զարգացմանն ու հաճախորդների հարմարավետության բարձրացմանը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---