ՏՏ ընկերությունները պետբյուջեից դրամաշնորհ են ստացել և լուծարվել![]() 15 նոյեմբերի 2023 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Կառավարության 2022-ի դեկտեմբերի 1-ի որոշմամբ 10 մլրդ դրամ պետական աջակցություն էր տրամադրվել տեղեկատվական տեխնոլգիաների ոլորտի ընկերություններին։ Այդ ընկերությունների 10–ից ավելին պետբյուջեից դրամաշնորհ են ստացել և լուծարվել, հայտնում է «Հետքը»։ Պարբերականը կարողացել է պարզել պետական աջակցություն ստացած ընկերությունների անունները: «Նախարարությունն այդ ցուցակը չտրամադրեց, և «Հետքը» («Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն) դատական հայց ներկայացրեց նախարարության դեմ։ Որոշման նպատակն էր օգնել ՏՏ ոլորտի ընկերություններին հաղթահարել ֆինանսական խնդիրները, որոնք առաջացել էին դրամի արժևորման ֆոնին արժեզրկված դոլարի արդյունքում։ «Հետքը» գրել է աջակցության չափերի և ընկերությունների մասին»,–ասվում է հրապարակման մեջ։ Ունենալով այդ ընկերությունների մի մասի ցանկը՝ «Հետքը» պարզել է, որ դրանցից 14-ը գործունեությունը ժամանակավոր դադարեցրել են, 4-ը լուծարման գործընթացում է։ Սրանցից շատերը, մինչ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱ) հետ դրամաշնորհի պայմանագիր կնքելը, արդեն դադարեցրած են եղել իրենց գործունեությունը։ Ստացվում է՝ ԲՏԱ նախարարությունը ֆինանսապես աջակցել է ընկերությունների, որոնք արդեն իսկ ժամանակավորապես դադարեցրած են եղել իրենց գործունեությունը։ 18 ընկերությունը միասին պետությունից, որպես դրամաշնորհ, ստացել է 190 մլն դրամ։ Ընկերություններից 8-ը պատկանում է օտարերկրյա քաղաքացիների կամ կազմակերպությունների։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |