ՄԱԿ. ԵԱՀԿ ՄԽ հաստատել է իր օժանդակությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն իր աջակցության մասին` նրա իշխանություններին կոչ անելով Հայաստանի հետ առավել կառուցողական երկխոսության: Այդ մասին ասվում է Գլխավոր քարտուղար Պան Գի Մունի «Իրադրությունը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» զեկույցում, որն ուղղված է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի դիտարկմանը:



Զեկույցը բաղկացած է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ՄԱԿ-ի մի շարք անդամ պետությունների նամակներից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին առաջարկներով:



ՄԱԿ ԳԼխավոր վեհաժողովը 2008թ. մարտին 62/243 բանաձեւով անդամ պետություններին եւ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին կոչ է արել «իրենց իրավասությունների շրջանակում աջակցելու հակամարտության կարգավորման գործընթացին»: Վեհաժողովը Գլխավոր քարտուղարին հանձնարարել է 63-րդ նստաշրջանին այդ բանաձեւի իրականացման մասին համապարփակ զեկույց ներկայացնել:



ՄԱԿ գլխավոր քարտուղարի զեկույցում հիշատակվում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտնել են, որ Գլխավոր Վեհաժողովի 62/243 բանաձեւը խտրականորեն քարոզում է հակամարտության կարգավորման` Մադրիդում իրենց կողմից ավելի վաղ առաջարկված միայն որոշակի սկզբունքներ: «Հավասարակշռության նման բացակայությունը, ցավոք, մեր երկրներին ստիպեց քվեարկել այդ բանաձեւի դեմ: Այնուամենայնիվ, քվեարկության պատճառների պարզաբանման ընթացքում եւ այսօր էլ կրկին մենք հաստատում ենք մեր աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»,- նշվում է այդ նամակում:



ԱՄՆ, Ռուսաստանը եւ Ֆրանսիան հայտարարել են, որ «ամենաարդյունավետ ճանապարհը, որի օգնությամբ Ադրբեջանը կարող է հասնել իր տարածքային ամբողջականությանը, Հայաստանի հետ իր առավել կառուցողական երկխոսության շարունակումն է» այն հիմնական սկզբունքների վերջնական մշակման նպատակով, որոնք համանախագահներն առաջարկել են երկու կողմերին Մադրիրդում, հաղորդում է ՄԱԿ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---