Մայիսին Էրդողանը կայցելի Բաքու

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ադրբեջան սօասվում է մայիսին: Այդ մասին Բաքվում ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Կըլըչը: «Մոտ ժամանակներս սպասվող այցի ընթացքում կքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,- ասել է նա:



Թուրք դիվանագետը նաեւ նշել է, որ այցի շրջանակներում զանազան ոլորտներում երկրների միջեւ համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ քննարկում է սպասվում: «Թուրքիայի համար գազի արժեքի բարձրացման մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը: Գոյություն ունի Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ գազի գնման մասին պայմանագիր: Գինը կարգավորվում է այդ պայմանագրին համապատասխան: Փաստաթղթի համաձայն, երբ ժամանակը գալիս է, այդ հարցը քննարկվում է: Տեղեկատվություններն այն մասին, որ գազի գինը բարձրացվելու է, ճիշտ չեն»,- ընդգծել է Կըլըչը:



Մայիսի առաջին կեսին Թուրքիայի վարչապետը մտադիր է Ռուսաստանի կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այցելել նաեւ Մոսկվա: Ինչպես գրում են ԶԼՄ-ները, Էրդողանը Բաքու կժամանի մոսկովյան հանդիպումից հետո:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---