ԱՕԿՍ-ի շենքը կամրացվի պետական գույքի կառավարման կոմիտեին![]() 23 նոյեմբերի 2023 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Երևանի Աբովյան 3 հասցեում հայտնի ԱՕԿՍ-ի շենքն այլևս պետական սեփականություն է և կամրացվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված էր կառավարության նոյեմբերի 23-ի նիստի օրակարգում։ ԱՕԿՍ-ի շենքը համարվում է հուշարձան։ Դրա մասնավորեցման առնչությամբ հարուցվել էր քրեական գործ, ընթանում է դատաքննություն։ Շենքի մասնավորեցման հետ կապված գործով են անցնում մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը։ Զուգահեռաբար 2022 թվականին դատախազությունը դիմել էր վարչական դատարան՝ շենքը ՀՀ-ին վերադարձնելու նպատակով։ Հայց հարուցելու հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության մինիստրների սովետի 1955 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 699 կարգադրությամբ՝ Արտասահամանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտեի՝ «ԱՕԿՍ»-ի հաշվեկշռին հանձնվել էր գույք, այդ թվում՝ Աբովյան 3 հասցեի շենքը, գրում է ՍիվիլՆեթը։ Հետագայում՝ 1992 թվականի հուլիսի 30-ին ստեղծվել էր «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» կազմակերպությունը, որն առանց օրինական հիմքերի հանդես է եկել որպես արտասահամանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտեի իրավահաջորդ և 2001 թվականին, ներկայացնելով իր ստեղծումից շուրջ 37 տարի առաջ ընդունված վերոհիշյալ կարգադրությունը, ստացել էր «ԱՕԿՍ»-ի շենքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական: Տարբեր գործարքների արդյունքում շենքի սեփականատեր էր դարձել օֆշորային երկրներում գրանցված մի ընկերության, որի սեփականատերը Հասմիկ Պողոսյանի հարսն էր։ Շենքի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է ավելի քան 490 մլն դրամ։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |