2 մայիսի 2009 - 21:43 AMT
Թուրքիան պետք է առավել ակտիվ դեր կատարի Մերձավոր Արեւելքում ու Բալկաններում
Թուրքիան պետք է առավել ակտիվ դեր կատարի Մերձավոր Արեւելքում ու Բալկաններում, սակայն նրա հարաբերություններն Արեւմուտքի հետ նախկինի պես առաջնային են լինելու: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նոր արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն: Նրա խոսքերով, Թուրքիան պետք է ստանձնի այնպիսի երկրի դեր, որն ազդում է Մերձավոր Արեւելքի, Բալկանների եւ Կովկասի քաղաքականության վրա: «Թուրքիան այն երկիրը չէ, որը լոկ արձագանքում է ճգնաժամերին, այն պետք է արդյունավետ կերպով կանխի դրանք: Դա վերաբերում է նաեւ Թուրքիային դերին ՆԱՏՕ-ում, միջնորդական ջանքերին Իսրայելի ու արաբական երկրների միջեւ, Կովկասի հակամարտությունների հանգուցալուծմանը»,-ասել է Դավուդօղլուն` հավելելով, որ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն անվտանգության եւ կայունության միջեւ հավասարակշռության հաստատման քաղաքականության առավել կարեւոր օղակներն են, գրում է «Հյուրիեթ դեյլի նյուսը»: