«Փյունիկը» հերթական ջախջախիչ պարտության է մատնել «Շիրակին» Հայաստանի առաջնությունում

PanARMENIAN.Net - Հայաստանի չեմպիոն մայրաքաղաքային «Փյունիկը» Ֆուտբոլի Հայաստանի ազգային առաջնության 6-րդ փուլում հերթական անգամ խոշոր հաշվով հաղթանակ է տարել` սեփական դաշտում Գյումրիի «Շիրակի» հանդեպ` 4:0 հաշվով: Այդ խաղում գոլեր խփվել են խաղի սկզբում եւ վերջում:

8-րդ փուլում հաշիվը բացել է երեւանցիների թիմի ավագ Սարգիս Հովսեփյանը: Իր դիրքն ամրապնդել «Փյունիկին» հաջողվել է միայն 81-րդ րոպեին, երկրորդ գնդակի հեղինակ դարձել է հարձակվող Գեւորգ Ղազարյանը: Իսկ խաղի վերջում, 88-րդ եւ 90-րդ րոպեներին երկու անգամ առանձնացել է Միհրան Մանասյանը:

Այդպիսով, «Փյունիկը» նվաճել է իր 6-րդ իրար հաջորդող հաղթանակը, եւ երկրի առաջնության 6 փուլերում հավաքելով 18 միավոր, շարունակում է միանձնյա կերպով գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Մեկ այլ խաղում «Կիլիկիան» իր դաշտում ընդունել է Աշտարակի «Միկային»: Այդ խաղում հաշիվը բացել են հյուրերը, չնայած նրան, որ 6-րդ րոպեից խաղում էին փոքրամասնությամբ (բրազիլացի Ալեքսը կարմիր քարտ էր ստացել). 38-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել աշտարակցիների բրազիլացի կիսապաշտպան Էդնեյը: Երկրորդ խաղակեսին դաշտի տերերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը` 60-րդ րոպեին գոլ է խփել հարձակվող Տիգրան Ղարաբաղցյանը: Իսկ 61-րդ րոպեին «Միկայի» կազմում մնաց ինը մարդ (երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվել էր վրացի կիսապաշտպան Իրակլի Ցանավան), բայց աշտարակցիների նույնիսկ երկրորդ կորուստը չխանգարեց հաղթանակ կորզելուն: 72-րդ րոպեին այդ խաղում վերջակետ է դրել հարձակվող Արամ Ոսկանյանը: Այդպիսով «Միկան», յուրաքանչյուր հեռացմանը գոլով պատասխանելով, հաղթանակ է տարել 1:2 հաշվով, եւ 6 փուլերում հավաքելով 13 միավոր, տեղափոխվել է մրցաշարային աղյուսակի երկրորդ տողը:

Հայաստանի առաջնության երկրորդ երկու խաղերը տեղի կունենան մայիսի 3-ին: «Արարատն» իր դաշտում կընդունի «Գանձասարին», իսկ «Բանանցը» կխաղա «Ուլիսի» հետ` վերջինիս դաշտում:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---