Լիտվացի պատգամավորներն այցելել են Երասխի սահմանային հատվածներ

Լիտվացի պատգամավորներն այցելել են Երասխի սահմանային հատվածներ

PanARMENIAN.Net - ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ եռօրյա այցով Հայաստանում գտնվող Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի անդամները նոյեմբերի 29-ին այցելել են Արարատի մարզի սահմանամերձ Երասխ համայնքի սահմանային հատվածներ:

Պատգամավորներին դիմավորել են Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչները: ԵՄ դիտորդները լիտվացի պատգամավորներին ներկայացրել են Երասխի սահմանային հատվածներում տիրող իրավիճակը:

Դիտորդները հյուրերին ուղեկցել են այն հատված, որտեղ նախատեսված էր կառուցել հայ-ամերիկյան ներդրմամբ մետաղաձուլական գործարանը: Գործարանի կառուցման աշխատանքները դադարեցվել էին Ադրբեջանի զինված ուժերի կրակոցների պատճառով:

Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը տեղակայվել է 2023 թվականի փետրվարի 20-ին: Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատն է՝ դիտարկել և զեկուցել զարգացումները Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջաններում:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---