ԱՄՆ աջակցությամբ ՀՀ-ում Լրագրողական գերազանցության կենտրոն է բացվել

ԱՄՆ աջակցությամբ ՀՀ-ում Լրագրողական գերազանցության կենտրոն է բացվել

PanARMENIAN.Net - ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ու ԱՄՆ պետքարտուղարության կրթական և մշակութային բյուրոյի քաղաքականության հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ռաֆիկ Մանսուրը մասնակցել են Լրագրողական գերազանցության նոր կենտրոնի բացմանը Հայաստանի ամերիկյան համալսարանում։

Միջոցառման ընթացքում Գերազանցության կենտրոնի շուրջ համագործակցության և լրագրողների մագիստրոսական ուսուցման ծրագրի ներդրման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի և Վաշինգտոնի նահանգային համալսարանի միջև, տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

Մեդիա դաշտի և ժողովրդավարության զարգացմանը միտված համալսարանական փոխգործակցության այս նախաձեռնությունը ֆինանսավորելու նպատակով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը կհատկացնի 1․3 միլիոն դոլար։

Նախաձեռնությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանի մեդիա ոլորտի կատարելագործմանը։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---