Նախարարը՝ Սնուփ Դոգի համերգի մասին․ Այն կկայանա 2024–ին![]() 7 դեկտեմբերի 2023 - 15:04 AMT PanARMENIAN.Net - ԿԳՍՄ նախարար Ժաննա Անդրեասյանը ճեպազրույցում, պատասխանելով ռեփեր Սնուփ Դոգի 2.3 մլրդ դրամ արժողությամբ համերգի տեղափոխման մասին հարցին, ասել է, որ այն կայանալու է։ «Այո, համերգը տեղի ունենալու է հաջորդ տարի, այժմ բանակցվում են ժամկետները և այն կազմակերպությունը, որը պատասխանատու էր միջոցառման համար, բանակցությունների ավարտից հետո կհայտնի ժամկետների մասին»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։ Նախարարը հայտնել է՝ այժմ քննարկվում է, որ համերգը տեղի կունենա մայիս-հունիս ամիսներին, բայց վերջնական ժամկետը կհայտնեն բանակցությունների ավարտից հետո։ Հարցին, թե արդյոք ԿԳՄՍ նախարարը Սնուփ Դոգի համերգը համարում է մշակութային միջոցառում՝ Անդրեասյանը պատասխանել է. «Ես բազմիցս այդ հարցին պատասխանել եմ, և կածում եմ, որ ինչ-որ պահի այդ խոսակցությունները պետք է դադարեն»։ Սնուփ Դոգի համերգի համար ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացնում» ծրագրի շրջանակներում գանձապետարանում հաշվառվել է 2.318.596.800 դրամ գումարի պայմանագիր։ Այդ գումարն օգոստոսի 25-ին ամբողջությամբ վճարվել է։ Վճարված գումարի վերադարձ չի իրականացվել։ Համերգը նախատեսված էր սեպտեմբերի 23-ին, սակայն հետաձգվել է։ Photo. AP ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |