Մայիսի 13-ին Էրդողանը կհանդիպի Ալիեւի, մայիսի 16-ին` Պուտինի հետ 4 մայիսի 2009 - 21:28 AMT PanARMENIAN.Net - Հայտնի է Թուրքիայի վարչապետի` Ադրբեջան կատարելիք այցի վերջնական ամսաթիվը: Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 13-ին կժամանի Բաքու: Այցի ընթացքում Էրդողանը կհանդիպի նախագահ Ալիեւին, նրանք կքննարկեն թուրք-ադրբեջանական հարաբերությունների վիճակը եւ ԼՂ խնդիրը:Բաքու կատարած այցից հետո` մայիսի 16-ին, Էրդողանը կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպումների ընթացքում խոսքը գնալու է հիմնականում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին, հաղորդում է CNN-Turk-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |