ՀԷՑ-ը պարտատոմսեր է թողարկել20 դեկտեմբերի 2023 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության պարտատոմսերի թողարկման հանդիսավոր արարողությունը: Ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել Հայաստանի կապիտալի շուկայում` 32 մլրդ դրամի չափով, 11.4% տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով և արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի տեղաբաշխողն Ամերիաբանկն է:
Պարտատոմսերի թողարկման նպատակն Ընկերության վարկերի վերաֆինանսավորումն է, ինչպես նաև ներդրումային ծրագրի շարունակականության ապահովումը, որն ուղղված է էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմանը, բաշխիչ ցանցի ընդլայնմանը, գործառնական ծախսերի նվազեցմանը, սպասարկման որակի բարձրացմանը, նոր բաժանորդների միացմանը ցանցին, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերի արդիականացմանը: Պարտատոմսերի հիմնական պոտենցիալ ներդրողները հայկական բանկերն ու կենսաթոշակային հիմնադրամներն են, սակայն, միևնույն ժամանակ, պարտատոմսերի ձեռքբերման գործընթացն առավելագույնս պարզեցված է ֆիզիկական անձ ներդրողների համար. յուրաքանչյուր ցանկացող կարող է ամբողջությամբ օնլայն ու ավտոմատացված եղանակով ՀԷՑ-ի պարտատոմսեր գնել՝ օգտվելով MyAmeria հավելվածի MyInvest հարթակից:
Ակնկալվում է, որ Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակվելուց հետո պարտատոմսերը կունենան նաև ակտիվ և խորը երկրորդային շուկա` շնորհիվ արդեն իսկ ձևավորված դիվերսիֆիկացված ներդորղների բազայի, պարտատոմսերի աննախադեպ մեծ ծավալի և պրոֆեսիոնալ շուկա ստեղծողների: «Հայաստանի ֆինանսական շուկայում սեփական պարտատոմսերի տեղաբաշխումը, կարծում եմ, կնպաստի ֆինանսական շուկայի զարգացմանը, կխթանի դրա առանցքային մասնակիցների ավելի սերտ փոխգործակցությունը։ ՀԷՑ ֆինանսական կայունության երաշխիքներն են՝ կայուն, կայացած և թափանցիկ կարգավորման դաշտը, ծախսերի և ներդրումների փոխհատուցման երկարաժամկետ մեխանիզմները, կանխատեսելի և հաշվարկելի դրամական հոսքերը, էլեկտրաէներգիայի ծավալների փոփոխությամբ պայմանավորված ռիսկի բացակայությունը»,–նշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:
«Ամերիաբանկի համար մեծ պատիվ է առանցքային դերակատարում ունենալ Հայաստանի էլեկտրական ցանցերի պարտատոմսերի թողարկան և տեղաբաշխման գործընթացում: Սա պատմական իրադարձություն է հայկական կապիտալի շուկայի համար, քանի որ պարտատոմսերի երբևէ իրականացված ամենախոշոր տեղաբաշխումն է 32 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով: Նշանակալի է նաև այն, որ թողարկումն իրականացնում է հայկական դրամով նպաստելով ազգային արժույթի նկատմամբ վստահությանը և երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը»,- նշել է «Ամերիաբանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: «ՀԷՑ» ՓԲԸ պարտատոմսերի թողարկման ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |