Բաքվի ջարդի գործով ձերբակալվել է երկրորդ մարդը 4 մայիսի 2009 - 21:56 AMT PanARMENIAN.Net - Բաքվի ջարդի գործով ձերբակալվել է երկրորդ մարդը: Ադրբեջանական իրավապաշտպան մարմինները ձերբակալել են Մադաթ Գաֆուր օղլի Քազիմովին, որի անունով ձեւակրեպվել էր 13 հոգու մարդասպան Ֆարդի Գադիրովի բջջային հեռախոսի SIM-քարտը: Ոստիկանությունը սկզբում փորձում էր Քազիմովին գտնել նրա հայրենի գյուղում, սակայն արդյունքում պարզվեց, որ նա արդեն մի քանի ամիս շարունակ աշխատում է Վլադիվոստոկում որպես շինարար:Մայիսի 4-ի լույս 5-ի գիշերը իրավապաշտպան մարմինների աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քազիմովը ձերբակալվեց եւ բերվեց Բաքու: Թե արդյոք նրա որոնումներին եւ ձերբակալմանը մասնակցում էին ռուս ոստիկանները, չի հաղորդվում, հայտնում է Ինտերֆաքսը: Ապրիլի 30-ին Ադրբեջանական պետական նավթային ակադեմիայի շենքում Գադիրովը ատրճանակով սպանեց 13 եւ վիրավորեց 11 հոգու, ինչից հետո ինքնասպան եղավ: Այդ գործով ձերբակալվել է եւս մեկ հոգի: Նադիր Ալիեւին արդեն զանգվածային սպանությանը մասնակցելու մեղադրանք է ներկայացվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |