Հայկական ֆիլմն առաջին անգամ՝ Օսկարի shortlist-ում![]() 22 դեկտեմբերի 2023 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Ռեժիսոր Միքայել Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմն ընդգրկվել է ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի՝ Օսկարի shortlist-ում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը: «Տեղի է ունեցել ևս մի պատմական աննախադեպ իրադարձություն՝ առաջին անգամ պաշտոնապես հայկական ֆիլմը հասավ Օսկարի շորթլիսթ՝ բաղկացած ընդամենը 15 ֆիլմերից, այդ թվում՝ Վիմ Վենդերսի, Ակի Կաուրիսմյակիի, Ջոնաթան Գլեյզերի և այլոց։ Սա նշանակում է, որ նոմինանտ դառնալուն մնացել է ընդամենը 1 քայլ, բայց կարևոր է հասկանալ, որ անկախ հետագա ամենից սա արդեն իսկ հսկայական հաղթանակ է»,–ասվում է գրառման մեջ։ Ավանեսյանը նաև շնորհավորանքի խոսքեր է ուղղել ռեժիսոր և դերասան Միքայել Գուրջյանին, արտադրական հայակական կողմիպրոդյուսեր Արման Նշանյանին, պրոդյուսեր Անի Ոսկանյանին, ինչպես նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնին։ «Ամերիկացի» ֆիլմը պատմում է ցեղասպանությունից փրկված և ԱՄՆ հասած հայ երիտասարդի մասին, որը 1947թ.–ին վերադառնում է խորհրդային Հայաստան։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |