Իրանի նախագահը չեղարկել է այցը Թուրքիա՝ Քերմանում ահաբեկչության պատճառով![]() 4 հունվարի 2024 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Իրանի Քերման քաղաքի գերեզմանատանը հունվարի 4–ին տեղի ունեցած պայթյուններից հետո չեղարկել է իր այցը Թուրքիա։ Այդ մասին հայտնել է իրանական MEHR գործակալությունը՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով փոխտնօրեն Մոհամմադ Ջամշիդիին։ Վերջինս ասել է, որ Ռայիսին Անկարա կայցելի «մեկ այլ հարմար ժամանակ», հայտնում է «Ազատությունը»։ Իրանի իշխանությունները տեղի ունեցածը որակել են որպես ահաբեկչություն։ Իրանի ամբողջ տարածքում հունվարի 4–ը սգո օր է հայտարարվել։, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Իրանի Քերմանի նահանգում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 103-ի, ևս 211-ը վիրավորվել է։ Միջադեպը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով իրանցի գեներալի մահվան 4-րդ տարելիցի օրը: Իրանի նախագահը հունվարի 4–ին պետք է մեկներ Անկարա։ Անցած շաբաթ Թուրքիայի նախագահն ասել էր, որ օրակարգում Գազայում և Սիրիայում իրավիճակն է, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները։ Նոյեմբերի վերջին Ռայիսիի այցն Անկարա կրկին հետաձգվել էր՝ երկու երկրների արտգործնախարարների գրաֆիկների պատճառով․ այդ ժամանակ Թուրքիայի արտգործնախարարը գտնվում էր Նյու Յորքում՝ Գազայի հարցով մահմեդական երկրների «կոնտակտային խմբի» կազմում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին՝ Քերմանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: «Այս ծանր պահին Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից, Ձե՛րդ գերազանցություն, թույլ տվեք վշտակցության խոսքեր հղել զոհերի բոլոր հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին»,- ասված է հեռագրում: ՀՀ ԱԳ նախարարությունը ևս արձագանքել է հարևան Իրանում տեղի ունեցած ահաբեկչությանը։ «Ցնցված ենք՝ տեղեկանալով Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների մասին, որոնց հետևանքով զոհվել են ավելի քան 100 անմեղ բնակիչներ։Մեր մտքերն ու աղոթքները տուժածների և նրանց ընտանիքների հետ են»,- ասված է ԱԳ նախարարության՝ X-միկրոբլոգում հրապարակած հայտարարության մեջ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |