Հայ-թուրքական սահմանի բացմամբ Անկարան կլուծի իր համար կարեւոր մի շարք խնդիրներ

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանը համարվում է նախաձեռնություն հանդես բերած երկիր: Հիմա ընտրությունը Թուրքիայինն է` բացել հայ-թուրքական սահմանը, թե ոչ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է հայ քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: «Հայ-թուրքական սահմանի բացումը շահավետ է ոչ միայն Հայաստանի համար: Սահմանի բացմամբ Թուրքիան կլուծի իր համար կարեւոր մի շարք խնդիրներ»,- ընդգծել է հայ քաղաքագետը:



Ինչ վերաբերում է Կարսի պայմանագրին, ապա Ալեքսանդր Մարկարովը նշեց, որ Հայաստանը երբեք տարածքային պահանջներ չի առաջադրել Թուրքիային: «Հայկական կողմը նախապայմաններ չի առաջադրել հայ-թուրքական սահմանի բացման համար: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մեզ համար առաջին հերթին պատմական արդարության վերականգնման հարց է»,- հայտարարել է հայ պատմաբանը: Նա ավելացրեց, որ պետք չէ հիմնվել թուրքական մամուլի տեղեկությունների վրա այն մասին, որ Կարսի պայմանագիրը Հայաստանի եւ Թուրքիայի ձեռք բերված համաձայնության նախապայմաններից մեկն է: «Հայաստանի ԱԳն ղեկավարը խորհրդարանում հայտարարել է, որ Կարսի պայմանագիրը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «ճանապարհային քարտեզ» ընդգրկված պայմաններից չէ»,- հիշեցրել է Մարկարովը: Ինչպես նշել է հայ քաղաքագետը, Հայաստանը Թուրքիայի հետ բանակցություններ է վարում հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---