Ըստ Պուտինի՝ Ուկրաինայի պետականությունը շուտով հարցականի տակ կլինի

Ըստ Պուտինի՝ Ուկրաինայի պետականությունը շուտով հարցականի տակ կլինի

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի ԶՈւ հակահարձակումը ձախողվել է և, եթե այդպես շարունակվի, Ուկրաինայի պետականությունը հարցականի տակ կհայտնվի։

«Եթե հետագայում էլ շարունակվի այն, ինչ հիմա է՝ այսինքն ոչ միայն ձախողվել է Ուկրաինայի ԶՈւ հակահարձակումը, այլև նախաձեռնությունն է ամբողջությամբ ՌԴ ԶՈւ ձեռքում, եթե այդպես շարունակվի, Ուկրաինայի պետականությանը կարող է անդառնալի, շատ լուրջ հարված հասցվել»,–ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նա խոսել է նաև բանակցային գործընթացի մասին։

«Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա դա փորձեր են դրդելու մեզ հրաժարվել վերջին 1․5 տարվա մեր նվաճածից։ Բայց դա անհնար է, բոլորն են հասկանում, որ դա անհնար է»,–ասել է Պուտինը։

Նա ասել է, որ ուկրաինական կողմը հրաժարվել է բանակցություններից, թեև Մոսկվան ու Կիևն արդեն հասել էին պայմանավորվածությունների։

«Մեկ օր անց նրանք դեն նետեցին բոլոր պայմանավորվածությունները, այդ նույն բանակցային խմբի ղեկավարը հրապարակավ ասեց, որ այո, մենք պատրաստ էինք, բաց թողեցքին այդ հնարավորությունը, քանի որ Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Բորիս Ջոնսոնը եկավ և համոզեց մեզ, որ չիրագործենք այդ պայմանավորվածությունները։ Հիմա՞ր չեն»,–ասել է նա։

Պուտինը հավելել է, որ Ուկրաինայի այդ որոշումը վկայում է, որ այդ երկրի ղեկավարներն «ինքնուրույն մարդիկ չեն»։

Նա ասել է նաև, որ Ուկրաինայի անկախության հռչակագրում գրված է, որ Ուկրաինան չեզոք պետություն է, սակայն, «ազգայնամոլական տարրերն ավելի ագրեսիվ եղան և առաջ մղեցին իրենց օրակարգը»։

Պուտինը հավելել է, որ այդ տարածքներում ապրող մարդիկ «միշտ իրենց պատկերացրել են որպես Ռուսաստանի մաս»։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---