«Փաստ». Շրջանառության հարկի դրույքաչափը կարող է փոփոխվել

«Փաստ».  Շրջանառության հարկի դրույքաչափը կարող է փոփոխվել

PanARMENIAN.Net - Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հարկային օրենսգրքում, գրում է «Փաստ» օրաթերթը։

Ակնկալվում է կրճատել հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռի և շրջանառության հարկի համակարգի հարկային բեռի միջև տարբերությունը, սահմանել փաստաթղթավորված ծախսերի հիման վրա հարկի նվազեցման միասնական մոտեցում, բարձրացնել հարկման տարբեր համակարգերում գործարքների փաստաթղթավորման մակարդակները, ինչպես նաև սահմանափակել գործունեության որոշ տեսակների հարկումը շրջանառության հարկի կամ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգերում: Նախագծի ընդունմամբ պետբյուջեի եկամուտների տարեկան աճը շրջանառության հարկի գծով գնահատվում է մոտ 17․8 մլրդ դրամ:

Նախագծով առաջարկվում է վերանայել գործունեության հիմնական տեսակների (առևտրական, արտադրական, հանրային սննդի ոլորտում իրականացվող և այլ գործունեություններ) համար սահմանված շրջանառության հարկի դրույքաչափերը՝ միաժամանակ ընձեռելով փաստաթղթերով հիմնավորված ծախսերի միջոցով վճարման ենթակա հարկի նվազեցման հնարավորություն:

Առաջարկվում է սահմանել ներկայում գործող նվազագույն կամ հաստատուն դրույքաչափերից ցածր դրույքաչափեր, որոնց պարագայում փաստաթղթավորման պատշաճ մակարդակ ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար հարկային բեռը կարող է նվազել:

Առաջարկվում է նաև գործունեության վերոնշյալ տեսակների համար սահմանել փաստաթղթավորված ծախսերի միջոցով վճարման ենթակա հարկի նվազեցման հնարավորության միասնական մոտեցում, հաշվարկային փաստաթղթերով և հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերով հիմնավորված մի շարք ծախսերի, ինչպես նաև ներմուծված ապրանքների արժեքի, հարկերի և մաքսատուրքի գծով ծախսերի միջոցով վճարման ենթակա հարկի նվազեցման հնարավորություն: Ընդլայնել միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկով հարկման համակարգերում հարկվելու առումով արգելված գործունեության տեսակների շրջանակը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---