Սերգեյ Լավրովը չի մեկնի ՆԱՏՕ-ից գործընկերների հետ հանդիպման 5 մայիսի 2009 - 21:30 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը չի մասնակցի մայիսի 19-ին նշանակված նախարարական մակարդակով Ռուսաստան-ՆԱՏՕ (ԳՀԽ) Խորհրդի նիստին: Լավրովի որոշումը կապված է անցյալ շաբաթ երկու ռուս դիվանագետներին, որոնք հավատարմագրվել էին Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբակայանի ներկայությամբ, վտարման հետ: Նշանակված հանդիպումը պետք է առաջինը դառնար անցյալ տարվա օգոստոսին Վրաստան ռուսական ներուժումից հետո ալյանսի` կապերի սառեցման մասին հայտարարությունից հետո:ՌԴ երկու դիվանագետներ ՆԱՏՕ-ի ղեկավարության կողմից վտարվել էին այն միջադեպի կապակցությամբ, որի հերոսը դարձավ Էստոնիայի պաշտպանության նախարարության պատասխանատու աշխատակիցը, որը 12 տարվա ազատազրկման էր դատապարտվել ռուսական ԳՀԽ-ին գաղտնի փաստաղթղերի հազարավոր էջեր փոխանցելու համար: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆֆերն իր ցավակցությունն է հայտնել Սերգեյ Լավրովի որոշման կապակցությամբ եւ հույս` ԳՀԽ արտգործնախարարների հանդիպման նոր ամսաթիվ նշանակելու: Ալյանսի ներկայացուցիչ Կարմեն Ռոմերոյի խոսքով, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը անհրաժեշտ է համարում ռուս գործընկերների հետ քննարկել մի շարք ակտուալ ընդհանուր խնդիրներ, հաղորդում է VOA News-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |