Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին![]() 24 հունվարի 2024 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Կողմ է քվեարկել 287 պատգամավոր, դեմ՝ 55–ը։ Ակնկալվում է, որ առաջիկա օրերին Թուրքիայի նխագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կստորագրի վավերացման փաստաթուղթը, հայտնում է BBC-ն։ Շվեդիան, որը չի անդամակցել որևէ դաշինքի, 2022–ին՝ Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմի պատճառով, հայտարարել էր, որ Ֆինլանդիայի հետ միասին ՆԱՏՕ–ին անդամակցելու հայտ է ներկայացնում։ «Այսօր մենք ևս մեկ քայլով մոտեցանք լիարժեք անդամակցությանը ՆԱՏՕ–ին»,–գրել է Շվեդիայի վարչապետ Ոլֆ Կրիստերսենը։ Շվեդիայի հայտը դեռ չի վավերացրել նաև Հունգարիան։ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է Թուրքիայի խորհրդարանի որոշումը և հույս հայտնել, որ Հունգարիան ևս հավանություն կտա Ստոկհոլմի հայտին։ ՆԱՏՕ-ի անդամների մեծ մասը արագ վավերացրեցին երկու երկրների անդամակցությունը, սակայն Էրդողանը ձգձգեց գործընթացը և որոշեց, որ յուրաքանչյուր երկրի ընդունումն առանձին պետք է վավերացնել: Արդյունքում Ֆինլանդիան ավարտեց ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը 2023–ի ապրիլին, իսկ Շվեդիան դեռ չի ավարտել այն։ Թուրքիան մեղադրում էր Շվեդիային Քրդստանի բանվորական կուսակցության անդամներին ապաստան տալու մեջ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |