Forbes India-ն հոդված է հրապարակել ՀՀ մշակույթի մասին՝ շեշտը դնելով խաչքարերի վրա![]() 25 հունվարի 2024 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Forbes India-ն վերջերս լույս տեսած հոդվածներից մեկում ներկայացրել է Հայաստանի մշակույթն ու ժառանգությունը, հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։ «Սուզվելով հարուստ հայկական մշակույթի մեջ, դուք ականատես կլինեք հնագույն խաչքարերի փորագրություններին»,- նշվում է հոդվածում: Դրանում շեշտը դրված է խաչքարերի արվեստի վրա, որոնք «ներառված են ՅՈւՆԵՍԿՕ–ի ոչ նյութական արժեքների ցանկում և դարձել են հայկական լանդշաֆտի անբաժանելի մասը»։ Նշվում է, որ Հայաստանի ճարտարապետությունը, տուֆից և բազալտից հրաբխային իր հանդերձանքով, համահունչ է Արարատ լեռան հետ։ «Մի աշխարհում, որտեղ կրոնը հաճախ հակամարտությունների աղբյուր էր, Հայաստանը զարմանալիորեն առաջադեմ մոտեցում էր որդեգրել՝ դառնալով առաջին երկիրը, որը պաշտոնապես ընդունել է քրիստոնեությունը 301 թվականին: Հայաստանում կրոնական արտահայտման եզակի մի ձև են գտել՝ խաչքարերեը, հույսները չդնելով բոցաշունչ քարոզների ու վեհաշուք տաճարների վրա։ Հայաստանում, որտեղ ժամանակը կարծես կանգ է առնում, 50,000 քարե արձանագրություններ՝ որոնց մակերեսին կելտական խաչ է փորագրված, գրություններով, բուսական մոտիվներով և աստվածաշնչյան ժանյակազարդ պատկերներով պատած, նախնադարյան պատմություններ են շշնջում բաց երկնքի տակ»,- ասվում է հոդվածում։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |