Կադաստրի ղեկավար․ ՀՀ–ում անշարժ գույք ձեռք բերելու սահմանափակում կա միայն գյուղհողերի նկատմամբ

Կադաստրի  ղեկավար․ ՀՀ–ում անշարժ գույք ձեռք բերելու սահմանափակում կա միայն գյուղհողերի նկատմամբ

PanARMENIAN.Net - Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ըստ օրենքի, ՌԴ-ի և ասենք՝ Ադրբեջանի կամ Թուրքիայի քաղաքացիները նույն ձևով կարող են ՀՀ-ում անշարժ գույք ձեռք բերել, ասել է, որ Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու սահմանափակում կա միայն գյուղատնտեսական հողերի նկատմամբ։

Նա նշել է, որ գյուղատնտեսական հողեր չեն կարող ձեռք բերել միայն այլ պետությունների քաղաքացիները, իրավաբանական անձինք, մնացած բոլոր դեպքերում` բոլորի համար ընթացակարգը նույնն է, և միևնույն ձևով՝ բոլորը կարող են դիմել ու ՀՀ-ում անշարժ գույքի ձեռք բերման գործարքի կողմ դառնալ, հայտնում է «Առավոտը»։

Այն հարցին, թե ո՞ր քարտեզներով են իրականացվելու ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումն ու սահմանագծումը, Թովմասյանը պատասխանել է՝ միայն իրավական գնահատականի հիման վրա կարելի է ասել, թե որ քարտեզներով պետք է իրականացվեն։

«Այդ աշխատանքները տարվում են, երբ արդյունքները լինեն, հանրությունը կտեղեկանա»,–ասել է նա։

Լուրեր են շրջանառվում, թե Մեղրիում մի շարք պետական կառույցների ստորաբաժանումներ են փակվում, այդ թվում՝ կադաստրի կոմիտեի։ Այս առնչությամբ Թովմասյանն ասաց, որ Մեղրիում կոմիտեի սպասարկման գրասենյակ է գործում, որը չի փակվելու։

«Այս պահին այնտեղ չունենք գրասենյակի պետ եւ սպասարկող մասնագետ, դա է պատճառը, որ գրասենյակը փակ է։ Պետի քաղծառայողի տարիքն է լրացել, իսկ մյուս մասնագետն իր դիմումի հիման վրա է ազատվել աշխատանքից։ Մոտակա օրերին մրցույթ է հայտարարվելու, պաշտոնը կհամալրվի։ Ավելի վաղ իրավունք չունենք մրցույթ հայտարարելու»,–ասել է նա։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---