Ֆասթ Բանկի «Դավթաշեն» մասնաճյուղը վերաբրենդավորվել է

Ֆասթ Բանկի «Դավթաշեն» մասնաճյուղը վերաբրենդավորվել է

PanARMENIAN.Net - Ֆասթ Բանկի «Դավթաշեն» մասնաճյուղը վերաբրենդավորումից հետո հաճախորդներին ներկայանում է բրենդի գաղափարախոսությանը համապատասխան ոճով՝ նորարարական, հարմարավետ ու լուսավոր սրահով, սպասարկման նոր մոտեցումներով:

«Նոր տարին սկսում ենք դրական փոփոխություններով ու մեր հաճախորդների համար լավ լուրերով։ «Դավթաշեն» մասնաճյուղը վերաբրենդավորվել է ու այսուհետ մեր հաճախորդներին սպասարկելու ենք արդեն ավելի հարմարավետ միջավայրում։ Արագ և որակյալ սպասարկում ապահովելու համար մեր մասնաճյուղը հագեցած է անհրաժեշտ բոլոր միջոցներով ու ինչպես նախկինում, հիմա էլ աշխատելու է 24/7 գրաֆիկով»,- նշել է մասնաճյուղի կառավարիչ Արմեն Վարդանյանը։

Ֆասթի հաճախորդները վերաբրենդավորված մասնաճյուղում՝ ժամանակակից ու ավելի հարմարավետ միջավայրում կծանոթանան Բանկի կողմից առաջարկվող բոլոր պրոդուկտներին և կստանան անհատական խորհրդատվություն։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---