Ղազախստանի գործարարները հետաքրքրված են ՀՀ շինարարության ոլորտում աշխատելու հնարավորությամբ

Ղազախստանի գործարարները հետաքրքրված են ՀՀ շինարարության ոլորտում աշխատելու հնարավորությամբ

PanARMENIAN.Net - Ղազախստանի գործարարները հետաքրքրված են Հայաստանի շինարարության ոլորտում աշխատանքներ ծավալելու հնարավորությամբ։ Այդ մասին Ղազախստանից ժամանած գործարարներն ասել են ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանի հետ հունվարի 26-ին տեղի ունեցած հանդիպմանը։

Հյուրերը Վաղարշակ Հակոբյանին են ներկայացրել իրենց կառույցի՝ մոտ երեք տասնյակ տարվա հասնող գործունեությունը՝ նշելով, որ հետևում են վերջին հինգ տարիներին Հայաստանում ընթացող շինարարությանը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Ղազախստանից ժամանած գործարարները նաև պատրաստակամություն են հայտնել հայ գործընկերների հետ կիսվել իրենց փորձով և գիտելիքներով:

Վաղարշակ Հակոբյանը ներկայացրել է մեր երկրում վերջին տարիներին իրականացվող մեծածավալ շինարարությունը, որն ընդգրկում է և՛ բնակարանաշինությունը, և՛ ենթակառուցվածքները, հնարավոր համարել հոլդինգի հետ համագործակցությունը:

Քննարկվել են հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---