Ադրբեջանը հետաձգել է Նիդերլանդների ԱԳ նախարարի այցը՝ նշելով, թե մտադիր չէ նրա հետ քննարկել ՀՀ–Ադրբեջան կարգավորումը

Ադրբեջանը հետաձգել է Նիդերլանդների ԱԳ նախարարի այցը՝ նշելով, թե մտադիր չէ նրա հետ քննարկել ՀՀ–Ադրբեջան կարգավորումը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը հետաձգել է Նիդերլանդների ԱԳ նախարարի Հանկե Բրյուինս Սլոտի այցը՝ նշելով, թե մտադիր չէ նրա հետ քննարկել ՀՀ–Ադրբեջան կարգավորումը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն, գրում է APA-ն։

Պաշտոնական Բաքվին դուր չեն եկել Սլոտի հայտարարություններն Ադրբեջանի հասցեին։ Հաջիզադեն հայտարարել է, թե դրանք «Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձ են և կանխակալ վերաբերմունքի հետևանք», հայտնում է APA-ն։

«Ինչ վերաբերում է Նիդերլանդների ԱԳ նախարարի Ադրբեջան այցելելու մտադրությանը, ապա, մեր երկիրը հետաձգել է այդ այցը։ Ադրբեջանը տեղեկացրել է նիդերլանդական կողմին, որ մտադիր է քննարկել ոչ թե հայ–ադրբեջանական կարգավորումը կամ Ադրբեջանի ներքին հարցերը, այլ միայն երկկողմ հարաբերությունները»,–ասել է նա։

Ավելի վաղ Բաքուն Ֆրանսիային և Եվրամիությանն էր մեղադրել Ադրբեջանի «ներքին գործերին միջամտելու մեջ»։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---