Հայկական պարարվեստը ներկայացվել է Սաուդյան Արաբիայում

Հայկական պարարվեստը ներկայացվել է Սաուդյան Արաբիայում

PanARMENIAN.Net - Հայաստանի պարի պետական անսամբլը հունվարի 18-28-ը հյուրախաղերով մասնակցել է Սաուդյան Արաբիայի «Քեմամ» (Qemam) լեռնային կատարողական արվեստի միջազգային փառատոնին (International Festival for Mountain Performance Arts)։ Հյուրախաղերն իրականացվել են պետական աջակցությամբ:

Հայաստանի պարի պետական անսամբլը՝ գլխավոր բալետմայստեր Ասատուր Քալաշյանի ղեկավարությամբ, ելույթներով հանդես է եկել Բաստա Ալ-Քաբիլում, Ալ. Մասկիի Աբու Շահրա, Ալ-Մուշեյթ և Մալիք պատմական պալատներում, Շամսան և Աբու Նուկաթա Ալ-Մութահմիի ամրոցներում:

Պարի պետական անսամբլը տեղի հանդիսատեսին է ներկայացրել հայկական պարարվեստն իր ամբողջ ներկապնակով ու գեղեցկությամբ՝ տարածելով հայկական մշակույթը Սաուդյան Արաբիայում։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---