Ֆինանսների նախարար․ Շրջհարկը մտադիր ենք մոտարկել հարկման ընդհանուր համակարգին

Ֆինանսների նախարար․ Շրջհարկը մտադիր ենք մոտարկել հարկման ընդհանուր համակարգին

PanARMENIAN.Net - Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասուլիսում հայտնել է, որ 2023–ին հարկային եկամուտներն առաջանցիկ աճ են գրանցել, ՀՆԱ-հարկային եկամուտներ ցուցանիշը 2023–ին կազմել է 24․1%։ Նա հիշեցրել է, որ կառավարության ծրագրով նպատակադրված է ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը հասցնել 25%-ի։ Պետական պարտքը, ըստ նախարարի, նախնական տվյալներով կլինի 48․4% մակարդակի վրա, մի փոքր ավելանալով 2022–ի մակարդակից։

Նախարարը հայտնել է, որ 2024–ին նախատեսվում են շրջանառության հարկի և միկրո ձեռնարկատիրության համակարգի փոփոխություններ՝ կառավարությունը ծրագրում է շրջանառության հարկի համակարգում հարկային բեռը մոտարկել հարկման ընդհանուր համակարգին, հայտնում է «Առավոտը»։

Նա հավելել է, որ դրա նպատակն է շրջանառության հարկի համակարգը դարձնել ոչ գրավիչ և խթան ստեղծել, որպեսզի տնտեսվարողները շրջանառության հարկի համակարգից անցում կատարեն դեպի ընդհանուր հարկման համակարգ։

«Այստեղ կամաց-կամաց սկսում են գործել այնպիսի պահանջներ, որոնք մոտ են ընդհանուր հարկման համակարգին, օրինակ՝ պարտադիր փաստաթղթավորումը և ծախսերի նվազեցումը։ Մենք համարում ենք, որ շրջանառության հարկի համակարգը թեև որոշակի թեթևացնում է փոքր բիզնեսի վարչարարական խնդիրները, բայց խթան չի ստեղծում, որպեսզի փոքր կամ միջին բիզնեսը նպատակ դնի աճելու։ Այստեղ մեկուսացում ենք նկատում, որ շրջանառության հարկով աշխատող ընկերություններն աշխատում են իրար հետ, իսկ շահութահարկով աշխատող կազմակերպություններն՝ իրար հետ։ Տնտեսության մեջ կարծես շնչառությունը փակված լինի, և մեր առաջիկա քայլերը պետք է ուղղված լինեն այս համակարգերն իրար համադրելի դարձնելու ուղղությամբ»,–ասել է Հովհաննիսյանը։

Նախարարի ներկայացմամբ՝ 2023-ին ծրագրավորված 1 միլիարդ դրամի փոխարեն հատկացվել են 3․7 միլիարդ դրամի բյուջետային աջակցության դրամաշնորհներ։ Հարկային եկամուտներն ու պետական տուրքերը եղել են շատ մոտ ճշտված ծրագրին՝ 2 տրիլիոն 222 միլիարդ դրամ։ Նախնական ծրագրով բյուջեն եղել է 2 տրիլիոն 203 միլիարդ դրամ, որը, ըստ նախարարի, տարվա ընթացքում հարկային եկամուտների գերակատարման և տնտեսության արագ աճի պայմաններում փոփոխության է ենթարկվել։

Անդրադառնալով ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրի ներդրմանը՝ նախարարը հիշեցրեց՝ այն ներդրվում է փուլային եղանակով, այս տարի առաջին անգամ հայտարարագիր (2023 թվականի տվյալները) ներկայացնելու են հանրային ծառայողներն ու բիզնեսի հետ որոշակի փոխկապակցվածություն ունեցող ֆիզիկական անձինք։

«Զուգահեռաբար գործելու է սոցիալական ծախսերի համակարգ, որի շրջանակում եկամտային հարկի գումարի փոխհատուցում է լինելու առողջապահության եւ կրթության ծախսերի համար»,–ասել է նա։

Նախարարությունը նախատեսում է պետական գնումների օրենսդրական փոփոխություն կատարել, այս տարի արդեն սկսվել են քննարկումները շահառուների հետ։

«Նոր օրենքը պետք է հնարավորություն տա, որպեսզի արագ ու ճկուն իրականացնենք ծրագրերը»,–ասել է նախարարը։

Պետական գնումներում չկայացած ընթացակարգերն էլ նվազել են, ինչպես ասաց նախարարը, 2022-ին այդ ցուցանիշը 18% էր, իսկ 2023-ին՝ 8․8%։ Մեկ անձից գնումների նվազում է գրանցվել, Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ հրատապ մեկ անձի գնումները

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---