Ֆասթ Բանկը՝ Բարդերի ակումբի բարեգործական համերգի հովանավոր 1 փետրվարի 2024 - 12:24 AMT PanARMENIAN.Net - «Առնո Բաբաջանյան» համերգասրահում Բարդերի ակումբը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիան օրերս հանդես են եկել հեղինակային երգի բարեգործական հերթական համերգով, որի գլխավոր հովանավորն էր Ֆասթ Բանկը։ Սիրված երգիչների՝ Ռուբեն Հախվերդյանի, Արմինե Հայրապետյանի, Վահե Քոչարի, Վախթանգ Հարությունյանի ու այլ կատարողների մասնակցությամբ տեղի ունեցած համերգից գոյացած հասույթն այս անգամ կուղղի «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամին, որի նպատակն է օժանդակել ՀՀ քաղաքացիների սոցիալական և կրթական վիճակի բարելավմանը: Համերգի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն է ունեցել վայելելու հեղինակ-կատարողների ինչպես արդեն սիրված, այնպես էլ նոր ստեղծագործությունները։ Երեկոյի ընթացքում ներկաներն ունկնդրել են նաև Բարդերի ակումբին «Բոհեմ» գրական-երաժշտական համույթի շրջանակում միացած պոետ Գոռ Հարությունյանի ելույթը։ Ուշագրավ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Ամենաընթերցվողը բաժնում | Անդրեասյան․ Ուզում ենք ավագ դասարաններում աստիճանաբար մեկ դասագրքին կառչած լինելուց հետ գնալ «Քանի որ չունենք 10-րդ դասարանի պատմության երաշխավորված դասագիրք, որոշել ենք միանգամից գնալ այն ձևաչափով»,–ասել է նա Որոշ ընտրված մանակապարտեզներ կընդունեն նաև 1 տարեկան երեխաների Նոր փորձնական ծրագիր է մեկնարկում 1 մլն-ական դրամ կրթաթոշակ՝ ԵՊՀ ևս 5 ուսանողի․ Բիբլոս Բանկ Արմենիան շարունակում է մոտիվացնել երիտասարդներին Ուսանողներն ընտրվել են Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետից Fastex-ը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի տիտղոսային հովանավոր Հայաստանի առաջնությունը կրելու է «Fastex Պրեմիեր լիգա» անվանումը |