Բլինքենի նորանշանակ տեղակալը որոշ ժամանակ ուսանել է ԵՊՀ–ում

Բլինքենի նորանշանակ տեղակալը որոշ ժամանակ ուսանել է ԵՊՀ–ում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը քվեների 92 կողմ 5 դեմ հարաբերակցությամբ, Քուրթ Քեմփբելին հաստատել է պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնում։ Քեմփբելն այս պաշտոնում կփոխարինի Վիկտորիա Նուլանդին։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նորանշանակ տեղակալը 2021 թվականից զբաղեցնում էր ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի՝ Հնդկական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններում համակարգողի պաշտոնը, հայտնում է «Ազատությունը»։

Քեմփբելի պաշտոնական կենսագրության համաձայն, 67-ամյա դիվանագետը երիտասարդ տարիներին, ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակներում, որոշ ժամանակ ուսանել է Խորհրդային Հայաստանում՝ Երևանի պետական համալսարանում երաժշտություն և քաղաքական փիլիսոփայություն ուսումնասիրելով։

Photo. AP
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---