ԵԱՀԿ դիտորդներ. Ադրբեջանի նախագահի ընտրություններն անցել են լուրջ խախտումներով

ԵԱՀԿ դիտորդներ. Ադրբեջանի նախագահի ընտրություններն անցել են լուրջ խախտումներով

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ի դիտորդները Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել են, որ փետրվարի 7–ին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններն անցել են լուրջ խախտումներով։

Ընտրությունների արդյունքում Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևն արդեն 5–րդ անգամ կստանձնի այդ երկրի նախագահի պաշտոնը։

ԵԱՀԿ և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համատեղ զեկույցում ասվում է, որ ընտրությունները զուրկ էին քաղաքական մրցակցությունից, քննադատական ձայները լռեցվում էին։ Նշվել է, որ հավաքների ազատության և կարծիքի արտահայտման բազմամյա սահմանափակումները էլ ավելի են սաստկացել օրենսդրական փոփոխությունների արդյունքում, որոնք չեն համապատասխանում միջազգային ժողովրդավարական չափանիշներին, հայտնում է Turan-ը։

Նշվել է, որ ԵԱՀԿ նախորդ հանձնարարականները Ընտրական օրենսգրքում փոփոխությունների անհրաժեշտության մասին չեն իրագործվել։

Փետրվարի 7–ին Ադրբեջանում կայացած արտահերթ նախագահական ընտրություններում արդեն 29–ը տարի իշխող Իլհամ Ալիևը ստացել է քվեների 92.5%–ը։ Մշակվել է քվեարթերթիկների 93.35%–ը, հայտարարել է այդ երկրի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանախովը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---