Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերը 2027-ին կանցկացվեն Երևանում

Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերը 2027-ին կանցկացվեն Երևանում

PanARMENIAN.Net - 2027–ի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերը կանցկացվեն Երևանում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը միաձայն որոշում է կայացրել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհել Երևանին:

Հայաստանի մայրաքաղաքում սպասվում է ավելի քան 50 պատվիրակություն, մոտ 4000 մասնակից: Բոլորիս ուժ այս աննախադեպ ծավալի մրցումը մեր երկրում պատվով ընդունելու համար»,–ասվում է գրառման մեջ։

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է այդ որոշմանը՝ դա համարելով մեծ պատիվ։

«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական խորհուրդը միաձայն հաստատել է Հայաստանի թեկնածությունը 2027թ. ՀՀ-ում հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը: Մեծ պատիվ է Հայաստանի համար ընտրվել՝ որպես այս հեղինակավոր սպորտային ու մշակութային միջոցառումը հյուրընկալող երկիր»,- ասվում է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---