Մատենադարանը 3D սքանավորման սարք է նվեր ստացել բարերար Վահե Բադալյանից12 փետրվարի 2024 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Օրերս Մատենադարանի թանգարանում կայացել է բարերար, «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր և նախագահ Վահե Բադալյանի կողմից ձեռագրերի կազմերի 3D ձևաչափով սքանավորման սարքի նվիրաբերության արարողությունը։ Սարքի շնորհիվ էապես կմեծանա ձեռագրերի կազմերի ուսումնասիրման առանձնահատկությունների որոշարկման, ինչպես նաև հավանական վնասվածքների բացահայտման հնարավորությունը։ 3D սքանավորման սարքի կիրառումն աննախադեպ է ոչ միայն Մատենադարանի ձեռագրերի կազմերի ուսումնասիրման ոլորտում, այլև լայն հնարավորություն է ընձեռում թանգարանային առարկաների սքանավորման և ուսումնասիրման համար։
«Այս տեխնոլոգիան ոչ միայն թույլ կտա ընդլայնել հայկական թվային գրադարանը, այլև պահպանել ու հասանելի դարձնել մեր հնագույն ձեռագրերն ինչպես ապագա սերունդներին, այնպես էլ միջազգային գիտական հանրությանը», - ասել է բարերար, «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր և նախագահ Վահե Բադալյանը։ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, շնորհակալություն հայտնելով բարերար Վահե Բադալյանին և շնորհավորելով գործընկերներին, կարևորել է Մատենադարանի և մասնավոր հատվածի համագործակցության խորացման շարունակականությունը։
«Մեր բարերարի աջակցությամբ շարունակում ենք Մատենադարանի համար կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող գիտատեխնիկական բաժինների վերազինման և արդիականացման գործընթացը։ Թվայնացման բաժինը ձեռք է բերել եռաչափ սքանավորման մի սարք, որը մեր իրականության մեջ թանգարանային հատվածում, աննախադեպ է», - նշել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։ Շնորհանդեսին ձեռագիր մատյանների կազմարարության պատմությանն է անդրադարձել Մատենադարանի Արխիվի և արխիվագիտության բաժնի վարիչ Արմեն Մալխասյանը: Սքանավորման արդյունքները կնպաստեն նաև Մատենադարանի ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը։ Սա Մատենադարանի և մասնավոր հատվածի համագործակցության խորացման արտահայտություն է։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |