«Ճանապարհային քարտեզը» դեռեւս Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պայմանագիր չէ

PanARMENIAN.Net - «Ճանապարհային քարտեզը» դեռեւս Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պայմանագիր չէ: Դա ընդամենը մտադրությունների մասին հայտարարություն է, հետագա գործողությունների կողմնորոշիչ, որոնք կհանգեցնեն Երեւանի եւ Անկարայի հարաբերությունների կարգավորմանը: Այդ մասին Երեւանում լրագրողներ հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը: Նրա խոսքերով, փաստաթուղթը կներկայացվի հանրությանը վերամշակումից եւ Հայաստանի ղեկավարության` հրապարակելու մասին որոշումից հետո:



Խոսելով հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության մասին` Կարինե Ղազինյանը նշեց, որ Հայաստանն այլեւս չի կարող մնալ մեկուսացման մեջ, եւ սահմանի բացման համար անհրաժեշտ է երկկողմանի հարաբերությունների կարգավորում:



Ապրիլի 23-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-երի միջեւ Շվեյցարիայի ԱԳՆ միջնորդությամբ ստորագրվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիր:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---