Ներքին Հանդում զոհվածների անունները հայտնի են

Ներքին Հանդում զոհվածների անունները հայտնի են

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը հրապարակել է փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով զոհվածների անունները։ Նրանք են․

Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թ.),

Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թ.),

Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թ.),

Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թ.)։

Պաշտպանության նախարարությունը վշտակցություն և զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքների անդամներին և հարազատներին:

Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։ Պաշտպանության նախարարությունը նաև հերքել է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---