Արթուր Ալեքսանյանը` Եվրոպայի 7-ակի չեմպիոն

Արթուր Ալեքսանյանը` Եվրոպայի 7-ակի չեմպիոն

PanARMENIAN.Net - Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 7-րդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Արթուրը 6։3 հաշվով հաղթել է ՌԴ–ն ներկայացնող Մագոմեդ Մուրթազալիևին։

Առաջին մրցափուլի մեկնարկին ռուսաստանցի ըմբիշը անակնկալի է բերել Ալեքսանյանին և 2-միավորանոց գցում կատարել: Գորգի մրցավարը պասիվություն է տվել Ալեքսանյանին, բայց չի կարողացել գլորում կատարել: Մրցակիցները գնացել են հանգստի 3:0 հաշվով՝ Մուրտազալիևի առավելությամբ, հայտնում է Panorama.am-ը։

Երկրորդ մրցափուլում Արթուր Ալեքսանյանը վերևից աշխատելու հնարավորություն է ստացել և գլորել ռուսաստանցուն: Հաշիվը դարձել է 3:3: Մրցակիցը բողոքարկել է, որը չի բավարարվել: 4:3 հաշվից հետո Արթուր Ալեքսանյանը ևս 2 միավոր է վաստակել և գոտեմարտն ավարտել է 6:3 հաշվով:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---