ՀՀ-ն ու Իրանը տնտեսական գործակցության համաձայնագիր են ստորագրել

ՀՀ-ն ու Իրանը տնտեսական գործակցության համաձայնագիր են ստորագրել

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Իրանը տնտեսական գործակցության համաձայնագիր են ստորագրել։ Այն վերաբերում է 19 ոլորտի և բաղկացած է 21 կետից։

Համաձայնագիրը ստորագրվել է Թեհրանում հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստի ավարտին, հայտնում է IRNA-ն։

Հանձնաժողովի նիստի փակման արարողությունը կայացել է փետրվարի 15-ի առավոտյան Թեհրանում՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Իրանի պլանավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար Դավուդ Մանզուրի մասնակցությամբ

Գրիգորյանը գլխավորում է 15 հոգանոց պատվիրակությունը, որի կազմում են այդ թվում նաև ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը և այլոք։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---